Երգչուհի Լիդուշիկը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով կատարվելու է նրա ամենամեծ երազանքներից մեկը:
«Վերջապես բացելու եմ իմ երգի ստուդիան, որտեղ դասավանդվելու են երգ, պար, ոճաբանություն եւ բեմական արվեստ: Ստուդիան կոչվելու է «Լիդուշիկի երգի ստուդիա»:
Լիդուշիկը նաեւ հայտնեց, որ շուտով կներկայացնի նաեւ նոր դուետ երգիչ Ավո Ադամյանի հետ: ֿ«Երգը նվիրված է բոլոր քույրերին եւ եղբայրներին, շատ գեղեցիկ աշխատանք է սպասվում եւ համոզված եմ, որ այն շատերին դուր կգա: Իրականում երգի գաղափարը ծնվել է դեռեւս «Խաբկանք» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Բացի այս 2022 թ. սկզբին կունենամ երեք տեսահոլովակի երգ, որը սիրով կներկայացնեմ իմ երկրպագուներին»:
Նշենք, որ Լիդուշիկը նկարահանվում էր «Խաբկանք» հեռուստասերիալում, որը երգչուհու առաջին փորձն էր նման նախագծում:
Սակայն երգչուհին այս պահին այլ ֆիլմերում կամ հեռուստասերիալներում նկարահավելու առաջարկներ չունի, բայց լինելու դեպքում էլ, եթե համապատասխան են նրան, սիրով կընդունի:
Լիդա Եղիազարյան