ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները գիտեն Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրը. ինչ է ասել գործարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղմկահարույց քրեական գործերով առանցքային վկա Սիլվա Համբարձումյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրավապահները գիտեն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրը:

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո գործարար Սիլվա Համբարձումյանը հերթով սկսեց հայտարարություններ տալ նախկին պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով կաշառակերության մեջ: Նրա անունը շոշափվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի գործերով։ Ինչպես նաև պնդում էր, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Իհարկե, Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստացողների ցանկն այսքանով չի սահմանափակվում: ArmLur.am-ի հետ զրույցում գործարարը ուշագրավ մանրամասներ հայտնեց կոնկրետ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասով: Մասնավորապես, Համբարձումյանը գիտի, թե որտեղ է գտնվում Արամ Հարությունյանը և դեռ ավելին, մարդ էր վարձել, որ հետևեին նրան: Եվ ահա այսօր վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրավապահները գիտեն, թե որտեղ է Արամ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս