Նոյեմբերի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրից բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի և 3-ամյա Անգելինա Օսիպյանը՝ մահացած վիճակում։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 13.00-ի սահմաններում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի 12-րդ շենքի պատշգամբը և աստիճանահարթակը փլվել են, ինչի հետևանքով 3-ամյա երեխան տեղում մահացել է, իսկ մյուս անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: