ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրորդ կարծիք ուղղակի լինել չի կարող՝ նախահարձակն ադբեջանական կողմն է. Զատուլինի կարևոր շեշտադրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինն այն տեսակետին է, որ եթե ՌԴ-ի ռազմավարական գործընկերը՝ Հայաստանը, տուժել է, ապա բնավ կապ չունի, թե ով ու որ կողմից է զանգ հնչեցնում: Զանգն, ասում է, պարզ է, որ Ռուսաստանին է ուղղված:

Վերհիշելով Կազանի փաստաթուղթը՝ նշում է, որ այն ադրբեջանական կողմն է վիժեցրել, որովհետև առաջարկվող լուծումն ադրբեջանցիներին չէր բավարարում, ու նրանք ռևանշ անել էին ուզում: Ըստ ռուս պատգամավորի՝ Ադրբեջանը ոչ միայն իր, այլ նաև Թուրքիայի ամբիցիաները պետք է բավարարեր, քանի որ Թուրքիան տարածաշրջանում հայտնվելու ուղղակի առիթ էր ման գալիս:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա ըստ բանախոսի, Ռուսաստանն այն կանխելու համար պետք է ներդներ բոլոր ջանքերն ու հնարավորությունները, քանի որ դա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի խնդիրն է:

Նրա կարծիքով՝ 44-օրյա պատերազմի ամենաուշագրավ հանգամանքն այն էր, որ Թուրքիան գործոն դարձավ: Պաշտոնական Անկարան, ըստ Զատուլինի, պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանին: Աջակցող հայտարարություններն, ասում է, Թուրքիայից հնչում են անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանն ակնհայտ սխալ քաղաքականություն է վարում: Ի տարբերություն Թուրքիայի՝ Ռուսաստանն իր ռազմավական գործընկերոջ մասին նման հայտարարություններ չի անում:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ու նոյեմբերի 16-ի բլից-կրիգի մասին՝ շեշտում է, որ երկրորդ կարծիք ուղղակի լինել չի կարող՝ նախահարձակ ադբեջանական կողմն է:

Զատուլինը նաև հարց է բարձրացնում, թե հնարավո՞ր է արդյոք ստորագրել դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին պայմանագիրը՝ նախապես հայտարարելով, որ այն որևէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ: Ըստ քաղաքական գործչի համոզման՝ Ռուսաստանի կարծիքն այս հարցում հենց այդպիսին է, Ադրբեջանը սակայն՝ հակառակ պնդումն է անում՝ սահմանզատում-սահմանգծումից հետո ԼՂ-ի հարց ուղղակի չի լինի:

Սևակ Վարդումյան




Լրահոս