Կարագի միջազգային գինը նոյեմբերի 16-ի դրությամբ կազմել է ավելի քան 5.5 դոլար կամ 2640 դրամ: Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: Դրանք հոկտեմբեր ամսի եւ նոյեմբերի 2-ի համեմատ բարձրացել են: Հայաստանում, չնայած միջազգային վայրիվերումներին կարագը շարունակում է թանկ գնով վաճառվել: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ կարագի գինն օրեր առաջ բարձրացել է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Նոր զելանդական» կարագի մեկ կիլոգրամը երեւանյան որոշ սուպերմարկետներում արժե 5250 դրամ, որոշներում այն վաճառվում է 4340 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը կազմում է 9-10 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 4 դոլարով ավելի:
Ի դեպ, տնտեսվարողների խոսքերով, կարագի եւ ընդհանրապես ներմուծվող ապրանքների գների բարձրացման պատճառը բեռնափոխադրումներն են, այս ծառայությունը եւս թանկացել է:
Ս.Հ.