
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Եվրոպա առանց ընդհատումների, երկարաժամկետ հիմունքներով բնական գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մարիո Դրագիի նախաձեռնությամբ քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը երկարաժամկետ հիմունքներով ապահովելու բնական գազի անխափան մատակարարումները Եվրոպա, այդ թվում՝ օգտագործելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի հնարավորությունները»,-ասված է հաղորդագրությունում: