«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի են սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկությունները: Թե ո՞րը կարող է լինել այդ, այսպես ասած, ընդունելի տարբերակը, պարզեցինք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի տեսակետը:
– Մինիմալ մեր ծրագիրը պետք է լինի 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների տարբերակով իրականությունը վերականգնելը, որը ռուսների համար շատ ձեռնտու կլինի: Այսօր շատ անորոշ վիճակ է, թե ռուս զինվորը ո՞ր հատվածն է պահպանում` որպես խաղաղապահ: Իսկ այս տարբերակով նա հստակ կունենա հրահանգ, որ սա է սահմանը, որի շրջանակներում պետք է իրականացնի իր ծառայությունը:
Իսկ մաքսիմում ծրագիրը կարող է լինել 1994 թվականի սահմանների վերականգնումը, որովհետեւ այն 1736 թվականի Խանսայի մելիքության նույն սահմաններն են: Պատահական չէր, որ ժամանակին Նադիր Շահը մեզ շնորհեց այդ մելիքությունը, որն ամբողջապես ներառում է հենց այդ տարածքը: Այսինքն` սա էր Արցախի այն բնական սահմանը, որը նաեւ պաշտպանված է հարեւաններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում