ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Վահագն Վերմիշյանի գործով միջնորդություն է ներկայացրել դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահագն Վերմիշյանի գործով միջնորդություն է ներկայացրել դատարան: Ինչ միջնորդության մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ․Վ․-ն փաստացի իր մտերիմ Ջ․Ֆ․-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չբխելու հանգամանքը: Ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ․-ից ստանալով խոշոր չափի՝ 952 հազար դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Դրանից բացի, Վ.Վ.-ն Երևան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1 միլիոն 193 հազար 575 դրամ գումարին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։

Արդյունքում, երբ Վերմիշյանին կալանավորեցին նա քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Վերմիշյանը պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան պահանջելով Վերմիծյանի այս քաղաքցիական հայցը վաղեմության ժամկետի հիմքով կարճել: Վերմիշյանի փաստռաբանը ոչ հերքեց ոչ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը: Դատելով միջնորդությունից վարչապետը ընդունում է, որ զրպարտել է , սակայն դա անցելէ գնացել է:

Քնար Մանուկյան




Լրահոս