ԳՇ պետի անգործության հետեւանքները. բանակում հերթական նվաստացումն ու սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ղեկավարման օրոք բանակում բեսպրեդել է տիրում, եւ ԳՇ պետը տեղյակ չէ տիրող իրավիճակին, գաղտնիք չէ ոչ ոքի: Խոսենք փաստերով: Այս տարվա օոգոստոսի 19-ին Սյունիքի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայող էր սպանվել:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբկալվել էին ժամկետային զինծառայող Ա.Հ-ն, նախնական տեղեկություններով, ենթադրյալ սպանություն կատարող զինվորը իրավապահներին հայտնել էր, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել, ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են: Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը կպնելու դեպքից տեղյակ են եղել դոմիկում գտնվող երեք ժամկետային զինծառայողները: Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է դոմիկ, որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությանը կպել է, սակայն նա այնտեղ չի եղել ու սպանել է այդ երեք զինվորներին ու դուրս եկել դոմիկից ասելով, թե դիվերսիա է եղել:

Տպավորությունն այնպիսին էր, որ այս դեպքից հետո ԳՇ –ն պետք է սթափվի եւ զորամասերում խիստ հսկողություն սահմանի նմանօրինակ դեպքերը բացառելու համար: Այսինքն դիրքի ավագները պետք է զինվորների միջեւ առաջացած տարաձայնությունների մասին տեղյակ պահեն իրենց վերադասներին եւ կոնկրետ քայլեր ձեռնարկեն հնարավոր ողբերգական դեպքերը բացառելու համար, սակայն իրավիճակն այլ է:

Եվ ահա ամիսներ անց՝ նոյեմբերի 21-ին, հերթական սպանությունն է կատարվում: Նախ ամենասկզբից. օգոստոսի 21-ին ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց է, որ Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: «Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.) նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»:
Սակայն պարզվում է, որ պայմանագրային զինծառայողը զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով չի մահացել, այլ նրան պարբերաբար նվաստացրել են, ծեծել եւ վերջում սպանել, որից հետո ասել են, թե նա մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով: Այս դեպքով ՀՀ զինվորական քննչական վարչությունը կալանավորել է երկու անձի եւ առաջիկայում կալանավորումները կշարունակվեն:

Այս իրավիճակը ցույց է տալիս մեկ բան՝ Գլխավոր շտաբում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում զորամասերում եւ այս իրավիճակի միակ պատասխանատուն գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է, որի կամ անգործության կամ թույլ ղեկավար լինելու արդյունքում, ով ինչ ուզում անում է:

Ք. Մ.




Լրահոս