ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավի միսը թանկացել է. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շուկայում թռչնամսի գինը բարձրացել է: Այն այժմ գերազանցում է 1400 դրամը: Մինչդեռ նախորդ տարվա այս ժամանակահատվածում թռչնամսի մեկ կիլոգրամը վաճառվում էր 1090 դրամով: Թանկացել է նաեւ սառեցված հավի բդիկը. Այն մեկ տարվա ընթացքում թանկացել է շուրջ 200 դրամով:

Եթե հավի սառեցված բդիկի մեկ կիլոգրամը նախորդ տարվա այս ժամանակահատվածում արժեր 720 դրամ, ապա հիմա այն 960 դրամ է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում թռչնամսի արտադրության ծավալները ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, թռչնամսի արտադրության ծավալները 0.5 տոկոսով ավելացել են: Հայաստանում այս տարվա 9 ամիսներին արտադրվել է 10 մլն 350 հազար 600 տոննա թռչնամիս: Ըստ մասնագետների՝ հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են եւ ներմուծվող կերի գինը, էլեկտրաէներգիայի սակագինը:

Ս.Հ.




Լրահոս