Երեկ՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն հաղորդվել է Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ. Մ.-ի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Սահմանը հատած քաղաքացու մասին ArmLur.am-ը հետաքրքրվել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից, ով նշեց, որ տարվում են բանակցություններ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան