ArmLur.am-ը հայտնել էր, որ Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրել, որ «նա, 2021 թվականի ապրիլի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում, ՀՀ Վերաքննիչ դատարան է մուտքագրել վերոնշյալ բողոքը քննության առնող նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ «Բացարկ» վերտառությամբ ինքնաբացարկի միջնորդություն, որը քննության է առնվել և հրապարակվել է 2021 թվականի ապրիլի 23-ի դատական նիստի ժամանակ, դրանում, ի թիվս այլնի նշել է, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած և կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է, որը իրավունք չունի իրեն վերաբերող գործ քննելու՚» արտահայտություններ՝ նման կերպ վիրավորելով ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, վերջինիս պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ»:
Ամբաստանյալ Ռաֆիկ Գևորգյանը դատաքննության փուլում հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Ինչեւէ նախաքննական մարմինը զննել է Ալեքսանդր Ազարյանի կողմից ներկայացված՝ Ռաֆիկ Գևորգյանի կողմից վերաքննիչ բողոքի քննության ժամանակ արված դատական նիստի ձայնագրությունների լազերային սկավառակը, որում առկա թվով 20 ձայնագրությունների զննությամբ պարզվել է, որ Ռաֆիկ Գևորգյանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին իր բացարկի մեջ արտացոլել է «բարոյական իրավունքներից զուրկ, կոռուպցիայով դատավոր դարձած և կոռուպցիայով ղեկավարվող անձնավորություն է, որը իրավունք չունի իրեն վերաբերող գործ քննելու» արտահայտություններ, որի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է տվել Ալեքսանդր Ազարյանը:
Արդյունքում, Ռաֆիկ Գևորգյանին մեղավոր ճանաչել և նրա նկատմամբ պատիժ նշանակել կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ ավելի ուշ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Ք.Մ