ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեփական բրենդից մինչև արագ սննդի կետ. հայտնիներից ով ինչ բիզնես ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները հատկապես վերջին երկու տարիների ընթացքում պայմանավորված համավարակով և ներքաղաքական իրավիճակով ակտիվորեն սկսել են ոչ միայն արտագաղթել, այլ նաեւ զբաղվել բիզնես ոլորտով ՝ մեծացնելով սեփական եկամուտները: Կարճ ասած կովիդը սովորեցրեց նրանց զբաղվել բիզնես գործունեությամբ:

Այսպիսով՝ ArmLur.am-ը փոքրիկ մոնիթորինգ է իրականացրել  հայտնիների ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերում, եւ արձանագրել է, թե որ երգիչ երգչուհիներն են հատկապես վերջին շրջանում հիմնել սեփական բիզնես եւ ով ինչ արտադրությամբ է զբաղվում:

Երգչուհի Սիրուշոն 2017թ. հիմնադրել է Pregomesh արծաթյա  զարդերի հավաքածուն, որը մեծ ճանաչում ունի նորաձեւության ոլորտում:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով տեւական ժամանակ է ինչ դաշտում ակտիվ գործունեությանբ չի զբաղվում, պարզվեց, որ ակտիվ գործունեություն է սկսել ծավալել բիզնեսում, նա հիմնել է իր Oregano արագ սննդի կենտրոնը:

Հայտնի ամուսինների շարքից Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանը միաժամանակ ունեն երկու ընտանեկան բիզնես: Առաջինը՝ @arpigabrielyanbeauty սեփական ապրանքանիշը, իսկ երկորդը՝  @mihranarpistudio ստուդիան:

Դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով վերջին ժամանակներս հանդես էր գալիս հիմնականում հումորային սիթքոմերում բացել իր սեփական էսթետիկ կետրոնը՝ @manucharian_aestheti:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը բացի  կոմերցիոն միջոցառումներ վարելիս եւ տարբեր ժամանացային նախագծերում հանդես գալուց ունի նաեւ իր սեփական գեղեցկության սրահը: Նաիրան երկրորդ մասնագիտությամբ դիմահարդար է եւ նաեւ զբաղվում է դասավանդմամբ:

Երգչուհի Արփի Շահնուբարյանը հիմնադրել է իր սեփական պայուսակների արտադրությունը, որոնք շուկայում առանձնանում ՝է ձեռքի ստեղծագործ աշխատանքներով՝ makhmur_handmade:

Դերասան, հումորիստ Գարիկ Սեփխանյանը հիմնել է Էջմիածին քաղաքում Good Mood Cosmetiqs խանութների ցանցը:

Ֆրանսիաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, թեեւ ապրում է Փարիզում, բայց Հայաստանում ստեղծել է իր հագուստի սեփական բրենդը՝ Jaquett:

Լիդա Եղիազարյան




Լրահոս