Apple ընկերությունից նամակ է ստացել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Ընկերությունը Վանեցյանին տեղեկացրել է, որ Pegasus ծրագրիրի միջոցով հարձակումներ են իրականացվել ոչ միայն իր, այլև իր մերձավոր շրջապատի ու ընտանիքի անդամների Apple ընկերության հեռախոսների վրա։
«Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»,– Facebook-ի իր էջում գրել է Վանեցյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ հեռախոսի նկատմամբ առավել զգուշավոր լինելու հարցում իր մոտ բան չի փոխվել: «Ինչպես նախկինում էի, այնպես էլ հիմա»,- ասում է նա:
NSO Group-ին, որ մասնագիտացած է այնպիսի ծրագրեր ստեղծել, որոնք պետական մարմիններին կօգնեն պայքարել ահաբեկչությունների, Apple ընկերությունը դատի է տվել: Ընկերության ստեղծած Pegasus ծրագրով, ըստ Apple-ի, իր օգտատերերը հսկվում ու թիրախավորվում են:
Ստացվում է՝ ընդդիմադիր պատգամավորները առավել ապահով լինելու ու չգաղտնալսվելու համար պետք է հրաժարվել բոլոր տեսակի iPhon-ներից: