7 սերժանտներ ծեծել են իրենց ծառայակից ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունների դրսևորմամբ հերթական միջադեպն է գրանցվել: Յոթ սերժանտներ դաժան ծեծել են իրենց ծառայակից ընկերոջը, տեղացել սեռական բնույթի հայհոյանքներ: Տուժողը մարմնական վնասվածքներ է ստացել,ինչպես նաև կոտրել են նրա քիթը: Ամեն ինչ սկսել է կատակից, վերածվել հայհոյանքների, այնուհետև` ծեծի: Պաշտպանության նախարարությունը ձեռք բերված տեսանյութով օպերատիվ արձագանքել է:Նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց դեպքի մասնակիցներին, զրուցեց նրանց հետ, պարզաբանում պահանջեց, տեղեկացավ մանրամասներին ու կատարվածի դրդապատճառներին: Փոխնարարը շեշտեց, որ միջադեպը կարող էր վերաճել արագ զարգացող սիտուացիոն հանցագործության: Եթե նախարարությունը շուտ չտիրապետեր իրավիճակին, չէր կարողանա կանխել հերթական դժբախտությունը. միջադեպի հաջորդ օրը զինծառայողը, որին ծեծել էին ընկերները, ծառայողական զենքով պետք է հերթապահության կանգներ, և պաշտպանության փոխնախարարը մտավախություն ուներ, որ տուժողը կարող էր վրեժխնդիր լինել:




Լրահոս