ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։
Այդ մասին տեղեկացրել է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արտաշես Թումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ Արտաշես Թումանյանը զբաղեցնում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը։
ՀՀ նախագահի հոկտեմբերի 8-ի հրամանագրով նա հետ է կանչվել Իրանից։