Այսօր ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել Ազատագրական շարժմանը միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ, քննարկվել շարժման նպատակն ու խնդիրները:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կարևորելով Շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված պահանջներին`
-կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
-թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
-պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: