ՏԵՍԱՆՅՈՒԹ. 39-ամյա բնակչուհին համագյուղացու տնից բանկային քարտեր, ոսկյա զարդեր ու փող է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուջան գյուղում բնակարանային գողություն էր եղել: Տանտիրուհին փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին: Բայց` ապարդյուն: Գողությունը բացահայտվեց ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 39-ամյա մի բնակչուհի համագյուղացու տնից գողություն է արել:

Համայնքային ոստիկանների հետ բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոյեմբերի 20-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:

Պարզվել է, որ նա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերի, համագյուղացու տնից բանկային քարտեր, ոսկյա զարդեր ու փող էր գողացել:

Բերման ենթարկված կինը իր հսկողությանը հանձնված մրգերի սառնարանից ներկայացրել է գողացված ոսկյա վզնոց՝ ոսկյա խաչով, և ոսկյա մատանի:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս