
Ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Արգավանդ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Սամվել Ս.-ն, որը 2020 թ. հուլիսի 10-ից ՌԴ Տոմսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: