ՏԵԱԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները gps-ով դիրքավորվեցին որտեղ իրենց հարմար է, իսկ մենք անգամ գործընթացում ներգրավված ներկայացուցիչ չունեինք. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրավիրված է եղել Առաջին ալիք «Ի՞նչ անելիքներ ունի լրագրողական հանրությունը» խորագրով Հանրային քննարկմանը:

Քննարկում էինք պատերազմական իրավիճակում լրատվամիջոցների աշխատանքը, վերահսկողությունը, ռիսկերը, ազդեցությունը եւ ոլորտին առնչվող այլ հարցեր:
Անդրադառնալով լրատվամիջոցներին ուղղված մեղադրանքներին՝ արձանագրեցի, որ այսօր դաշտում կան մեծ լսարան ունեցող կայքեր, որոնք չունեն ո՛չ հասցե, ո՛չ հեռախոսահամար, ո՛չ սեփականատեր, եւ հետեւաբար նրանց գտնել եւ վերահսկել հնարավոր չէ: Նրանք տարածում են ինֆորմացիաներ՝ երբեմն անթույլատրելի, ամենատարբեր աղբյուրներից՝ այդ թվում եւ ադրբեջանական, բայց արդյունքում բոլորը մեղադրում են լրատվամիջոցներին, մինչդեռ այդ կայքերը լրատվամիջոց չեն, այլ fake news- ով մեծ լսարան հավաքած հարթակներ, եւ որ ամենախնդրահարույցն է. օրենսդրական դաշտում գործող լրատվամիջոցները նաեւ նրանց հետ են մրցակցության մեջ։

Քննարկման ընթացքում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ լրատվամիջոցները նաեւ անհիմն շրջանառում են «կապիտուլյացիա, կապիտուլյանտ» որակումները. այո՛, ես էլ չեմ ուզում իմ երկրի մասին խոսել «կապիտուլյացիա» բնորոշմամբ, բայց նայենք փաստերին։ Պարոն Հակոբյանը նշեց, որ կապիտուլացված երկրի հետ սահման չեն գծում. վերցնում են՝ ինչքան կամենան: Հիշենք փաստերը. երբ պատերազմն ավարտվեց, մեր նոր սահմաններն ինչպե՞ս գծվեցին։ Ադրբեջանցիները իրենց gps-ով դիրքավորվեցին այնտեղ, որտեղ իրենց հարմար է, իսկ մենք անգամ գործընթացում ներգրավված ներկայացուցիչ չունեինք, մեր սահմանները գծվում էին առանց մեզ եւ, տրամաբանորեն, ոչ հօգուտ մեզ։

Հիմա այս երևույթն ինչպե՞ս բնորոշենք»,-նշել է պատգամավորը:




Լրահոս