ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 24–ին, հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
ՀՀ եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։
«Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։
Կարեւորվել է նաեւ «Պարսից ծոց – Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։