ArmLur.am-ի տեղեկություններով երեկ Տավուշի սահմանագծում զոհված Սուրեն Ավետիսյանը Երևանից էր։ Ապրում էր Նորագյուղում։
Հարզատները վերջինիս բնութագրում են որպես խելացի, համեստ անձնավորություն։ Սովորել է Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։
Նա ծառայում էր Տավուշի մարզում, դեպքը տեղի է ունեցել Կոթի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, որտեղ նա իրականացնում էր հերթապահություն: Սուրենի մտերիմներն առայժմ չգիտեն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է մահացել Սուրենը:
Լիդա Եղիազարյան