Փաստաբան Մուշեղ Շուշանյանին, Երևանի ավագանու նախկին ադամին եւ այլ քաղաքացիների կանչել են ոստիկանություն եւ մեղադրանք առաջադրել. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2010 թվականին Հայաստանում ապաքրեականացվել էր վիրավորանքը՝ այն դիտարկելով բացառապես քաղաքացիաիրավական հարթությունում, սակայն 11 տարի անց՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշեց կրկին քրեականացնել այն եւ հուլիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծվեց նոր հոդված՝ 137.1, որով, այսպես կոչված ծանր վիրավորանքի համար, նախատեսվում է ընդհուպ կալանք։

Իշխանություններին քննադատող տարբեր ֆեյսբուքյան գրառումների համար արդեն իսկ տարբեր անձինք տարվել են ոստիկանություն։ 2021թ հուլիսի 30-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր։ Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 4 անձ նման արարքի համար հայտնվել են դատարանում: Երևանի ավագանու նախկին անդամ Սոննա Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր:

Նարինե Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր և անձի նկատմամբ քաղաքական հայացքնեորվ պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակայաին կոչեր:

Կարինե Վանիկի Այվազյանին եւս մեղադրանք է առաջադրվել: Եվ ահա փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և տեղեկատվական տեխնոլոգինաներն օգտագործելով տարածել է անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր:

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ Մուշեղ Շուշանյանն իր գրառումերի համար հայտնվում է իրավապաների տեսադաշտում:

Քնար Մանուկյան

 

 




Լրահոս