Նախկին պատգամավորի խնամու գործով որոշում է կայացվել. ինչ է սպասվում Բերդի քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամու գործը մտավ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետի, իսկ 2017 թվականի նոյեմբերի 11-ից համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Մանուչարյանը կալանավորված է:

Քնար Մանուկյան




Լրահոս