ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տագնապ, տարակուսանք. Սյունիքում կարող է Արցախի սցենարը գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Սյունիքի մարզի համայնքապետերը ոչ թե հուզող հարցերի պատասխաններն ու սահմանի անվտանգության երաշխիքներ են ստացել, այլ հակառակը՝ է՛լ ավելի են խճճվել, տագնապել ու տարակուսել՝ ինչ է լինելու Սյունիքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզի որոշ համայնքապետեր (ցանկությամբ անունները չենք հրապարկում) նշեցին, որ նախքան հանդիպումը կառավարության շենքում համայնքապետերին նախ ոտքից-գլուխ զննել-ստուգել են, ապա բոլորին հավաքել հանդիպման համար նախատեսված սենյակում ու հրահանգներ տվել՝ հատուկ ընդգծելով, որ երբ Փաշինյանը ներս մտնի, պարտադիր ոտքի պետք է կանգնեն։ Հանդիպման նպատակը մարզի շուրջ առկա իրավիճակն էր։ Որեւէ կոնկրետ բան, սակայն, չի ասվել կամ ներկայացվել: Տեղեկացանք, որ Փաշինյանը հիմնականում ասել է այն, ինչ նախօրեի 2.5-ժամանոց հարցուպատասխանի ժամանակ:

«Տպավորություն էր, որ որպես երկրի վարչապետ՝ Փաշինյանն ուղիներ չունի այս իրավիճակից դուրս գալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետերից մեկը։ Բայց ընդհանուր հաշվով այնպիսի տպավորություն է եղել համայնքների ղեկավարների մոտ, որ գործարկվում է նույն՝ Արցախի հարցի սցենարը: Փաշինյանը ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ համայնքապետերի մոտ հայտարարել է, թե Ադրբեջանը միջանցք է ուզում, ընդ որում՝ արդեն Մեղրիի մոտով, իսկ ինքը չի տալու միջանցք, նրանք էլ սպառնում են ուժով բացել այդ միջանցքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան




Լրահոս