Լեհաստանում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել է մի քաղաքացու, որին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հատուկ ծառայությունների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը:

«66-ամյա ձերբակալվածը լրտեսական գործունեություն է ծավալել հօգուտ ռուսաստանյան հետախուզության (Անվտանգության դաշնային ծառայութուն, ԱԴԾ) և գործել ի վնաս Լեհաստանի Հանրապետության շահերի»,-ասվում է նրա հայտարարության մեջ:

Ժարինի խոսքով՝ ապացույցները և դատավարական գործողությունները մատնանշում են, որ կասկածյալը կապված է մեկ այլ մարդու հետ, որին ներքին անվտանգության գործակալությունն ավելի վաղ էր ձերբակալել: Մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ տղամարդը մեղքը չի ընդունել: Նրան ժամանակավոր կալանավորել են երեք ամսով:

Լեհաստանի գլխավոր դատախազությունում ճշտել են, որ գործողությունն անցկացվել է Վարշավայի երկրամասային դատախազության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի գործերի Մազովեցի բաժանմունքի դատախազի ցուցումով: Այնտեղ նաև հայտնել են ձերբակալվածի անունը՝ Ռադոսլավ Ս.: Նրան մեղադրանք է առաջադրվել «օտարերկրյա հետախուզության օգտին գործունեություն վարելուն օգնելու» համար:




Լրահոս