
Ազատագրական շարժումն այսօր հերթական հավաքն էր կազմակերպել, որին միացել էր խորհրդարանական ընդդիմությունը: Հանրապետության հրապարակում հրավիրված այսօրվա հանրահավաքին մասնակցում էին նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հայաստան» խմբակցությունից՝ ղեկավար Սեյրան Օհանյանը: Այնտեղ էին նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ Սոս Հակոբյանը, Արսեն Բաբայանը:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ իրենք պետք է լինեն քաղաքացու կողքին, թեկուզ անհույս է, բայց պետք է պայքարել մինչև վերջ և փորձել վիժեցնել հակահայ ցանկացած գործընթաց:
Մանրամասները՝ տեսանյութում: