Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ հանդիպում է հրավիրում Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում հայտնաբերված COVID 19-ի պոտենցիալ արագ տարածվող շտամը քննարկելու համար, գրում է Financial Times թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ավելի վաղ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում կորոնավիրուսի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է 32 մուտացիա: Մուտացիաներից շատերը վկայում են դրա բարձր փոխանցելիության և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականության մասին:
Հարավային Աֆրիկայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը ավելի ուշ հաստատել է նաև, որ նոր շտամ է հայտնաբերվել նաև ՀԱՀ-ում, այս պահին գրանցվել է 22 դեպք: