Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրում տիրող ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել նոյեմբերի 26-ի, երկրում արտակարգ դրություն մտցնել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ նովոստին, այդ մասին հայտնել է Չեխիայի հեռուստատեսությունը։

«Նոյեմբերի 26-ից Չեխիայի Հանրապետության Նախարարների կաբինետի կողմից սահմանված արտակարգ ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, առաջին փուլում ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների չեղարկում, ռեստորանների, բարերի փակում ժամը 22-ից հետ։ Թույլատրվում են միայն փողոցային Սուրբ Ծննդյան շուկաները։ Այս և այլ միջոցառումներ կարող են իրականացվել միայն արտակարգ ռեժիմի պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին օրերին Չեխիայում նոր ռեկորդ է սահմանվել։ Մեկ օրում COVID-19-ով 25 864 մարդ է վարակվել։




Լրահոս