«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ:
25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 տոկոսի չափով:
Իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով: 25 կգ-անոց ալյուրի մեկ պարկը նախորդ տարի հնարավոր էր գնել 5200 դրամով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ալյուրի արտադրության ծավալները զգալի են պակասել՝ կազմելով 23 տոկոս:
Նշենք նաեւ, որ հացը եւս թանկացել է. պաշտոնապես հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հացի գինը բարձրացել է 1 տոկոսով: Եթե որոշ տնտեսվարողներ հացի գնի փոփոխություն չեն կատարել, ապա քաշն են նվազեցրել:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում