Հունվարի 10-ից ԵՄ անդամ երկրները կսկսեն սահմանների բացումը, բայց պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ Խորհուրդը նոր առաջարկներ է ներկայացրել անդամներին՝ երրորդ երկրներից զբոսաշրջիկներին ընդունելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է բացել սահմանները ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից այն ճանապարհորդների համար, որոնք պատվաստվել են ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերով, այնպես, ինչպես ԵՄ-ն այժմ բաց է այն զբոսաշրջիկների համար, որոնք պատվաստված են եվրոպական կարգավորիչ Դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից հաստատված պատվաստանյութերով:
Ի դեպ, ակնկալվում է, որ 2022 թվականի հունվարի 10-ից ԵՄ անդամ երկրները կսկսեն սահմանների բացումը, բայց ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստվածների համար:

Իսկ նրանք, որոնք ապաքինվել են COVID-19-ից ճանապարհորդությունից առաջ 180 օրվա ընթացքում և ունեն ԵՄ թվային COVID վկայական (EUDCC) կամ նմանատիպ վկայական, կկարողանան ԵՄ մեկնել 2022 թվականի հունվարի 10-ից։ Պատվաստման վկայականը վավերական է ստանալուց հետո 9 ամիս։ Եթե զբոսաշրջիկը պատվաստվել է ԱՀԿ-ի կողմից հաստատված, բայց EMA-ի կողմից չհաստատված պատվաստանյութով, ապա պատվաստման վկայականից բացի նա պետք է ներկայացնի բացասական ՊՇՌ թեստ: ՊՇՌ թեստ է պահանջվում նաև նրանց համար, որոնք ապաքինվել են COVID-19-ից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 6-ից 17 տարեկան երեխաները պետք է կարողանան ԵՄ մեկնել բացասական ՊՇՌ թեստով՝ առանց պատվաստման վկայականի: Մինչև 6 տարեկան երեխաները անալիզների և պատվաստումների կարիք չունեն։ Իսկ ահա հաջորդ տարվա մարտի 1-ից առաջարկվում է հրաժարվել երկրների ցանկերից, որոնցից ԵՄ մուտքը թույլատրվում է կամ արգելված է։ Եթե անձը պատվաստվի համապատասխան պատվաստանյութով, նա կկարողանա մուտք գործել ԵՄ տարածք։ Տեղեկացնենք, որ ԱՀԿ-ի կողմից հաստատված, բայց EMA-ի կողմից չհաստատված պատվաստանյութերն են՝ Covishield, Sinopharm, Sinovac, Covaxin:

Ս. Հ. 




Լրահոս