Այս րոպեներին “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության YouTube-ի ալիքում` youtube.com/chenqlrelu տեղի է ունենում Հայաստանի պատմության մեջ առաջին նախապես հայտարարված և սպասված համացանցային վիդեոպրեմիերան: Այդ` արտերկրում լայն տարածված, սակայն մեր երկրում մինչ այժմ իսպառ բացակայող փորձի ներդրումը օգտակար նախադեպ է հատկապես երիտասարդ կինոստեղծողների համար:Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, “Չենք լռելու”-ի ,Ճշմարտության մերկապարե վիդեոզրույցների շարքի առաջին թողարկման հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածման գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Այս զրույցի վերաբերյալ անոնսը հրապարակելուց հետո Չենք լռելու-ն սոցիալական ցանցերում սուր քննադատության ենթարկվեց տվյալ թեմային առհասարակ անդրադառնալու համար: Մարդիկ կարծում էին, որ սպասվում է արդեն երկու ամիս ձգվող էժանագին շոուի հերթական սերիան, իսկ նախաձեռնությունը քար լռություն էր պահպանում` արմատավորելով այդ կարծիքը: Այժմ եկել է խաղաքարտերը բացելու ժամանակը:Նախ, նշենք, որ Չենք լռելու-ն երբևէ չէր անդրադառնա Անժելա Սարգսյանի հետ կապված որևէ թեմայի, եթե առկա չլիներ երկու կարևոր գործոն.1. Կալանավորված է մարդ ով, հարազատների պնդմամբ, իրեն վերագրված մեղադրանքների հետ առնչություն չունի, իսկ հասարակությանը երկու ամիս շարունակ ներկայացվել է սուտ տեղեկատվություն;2. Առաջ է քաշվում բոլորովին նոր, նկարների տարածման պատմության հետ որևէ կապ չունեցող, սարսափելի հանցագործության մեղադրանք` իրեղեն ապացույցների մասին մատնանշելով:Կասկածից վեր է, որ այս երկու գործոնները հանում են Անժելա Սարգսյանի լուսանկարների թեման զուտ պոռնոսկանդալ լինելու` մինչ այժմ ունեցած կարգավիճակից և տեղափոխում մեկ այլ հարթություն, որը լիովին համապատասխանում է Չենք լռելու-ի` մեր հասարակության արատները ջրի երես հանելու ձևաչափին: Այդպես որ, կարևոր է հաշվի առնել այն, թե ո՛ր համատեքստում և ինչ տեսանկյունից է նախաձեռնությունն անդրադառնում այս թեմային: “Ճշմարտության մերկապար”-ի այսօրվա թողարկումը մենք հակված ենք դիտարկելու զուտ որպես հերթական հանցագործության մեղադրանք հնչեցնելու համար հարթակի տրամադրում, ինչպես, օրինակ, Վայքի ծննդատան բժշկի արհամարհանքի հետևանքով մահացած երեխայի կամ Ասկերանի զորամասում ծեծված զինվորի պարագայում: “Ճշմարտության մերկապար”-ում Մարինա Արայանը հանդես է գալիս կալանավորված որդու փոխարեն և բացահայտումներ անում` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` Կյանքի խոսք աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Տեսագրության 29-րդ րոպեին Մարինա Արայանը ցնցող հայտարարություն է անում` մեղադրելով դերասանուհուն հրեշավոր հանցագործություն կատարելու մեջ: Նրա խոսքերով, այդ հանցագործությունն ապացուցող տեսանյութը մի քանի օր առաջ ինքը փոխանցել է ոստիկանությանը:Կանխատեսելով այն աղմուկը, որը կբարձրանա հասարակության շրջանում “Ճշմարտության մերկապար”-ի առաջին թողարկումից հետո, ճիշտ կլինի, որպեսզի իրավապահ մարմինները հանդես գան պարզաբանումներով` իրենց փոխանցված տեսագրության և գործի հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
Կարեն Արայանի մայրը Անժելա Սարգսյանին մեղադրում է հրեշավոր հանցագործության մեջ (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ