Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել երկու գերի. անունները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել մեկ զինվորականի և մեկ քաղաքացիական անձի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի անհայտ կորածների կողմից գերեվարված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը։

Հանձնաժողովից հայտնում են, որ հայտնի են նրանց անունները: Նրանցից մեկը 1993 թվականին ծնված զինծառայող Արեն Արամյանն է։ «Արամյանը վիրավորվել է ձերբակալման պահին», – հայտնում են հանձնաժողովից։

Հայաստան տեղափոխված երկրորդ քաղաքացին 2000 թվականին ծնված Միհրան Մուսայելյանն է, նա նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:




Լրահոս