ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան լճի տարածքը աղբի մեջ կորած է, իսկ քաղաքապետարանը ուխտի ականջում քնած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ բնապահպաններն ահազանգում են Երևանյան լճի աղտոտված լինելու մասին: Եւ Երևանի քաղաքապետարանն ու Շրջակա միջավայրի նախարարոթյունը րոպե առաջ լիճը մաքրելու փոխարեն, այս գործընթացը մտադիր են իրականացնել 2022 թվականին:

Բնապահպանների այս ահազանգին արձագանքել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ հայտարարել. Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։

Սրան զուգահեռ՝ Երեւանի քաղաքապետարանն է լռում, կարծես ոչինչ չի եղել:

Սա համաձայնեք, ոչ միայն փնթի քաղաքացու պատկերն է, այլեւ՝ քաղաքապետարանի: Եւ քաղաքացիների ահազանգից հետո անգամ քաղաքապետարանից որեւէ մեկը այդպես էլ չի զբաղվել աղբի մաքրմամբ: Իսկ Հայկ Մարությանն աջ ու ձախ խոստանում է կանաչապատել տարածքնե՝ անտեսելով աղտոտվածը: Հետաքրքիր է՝ թե ինչով են զբաղված քաղաքապետարանում, այն դեպքում, երբ մի քանի օր է, ինչ համացանցը ողողված է այս լուսանկարներով:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս