Կորոնավիրուսի նոր շտամի մեկ դեպք է նույնականացվել Հարավային Աֆրիկայում, որը հայտնաբերվել է Իսրայելում: Այս մասին հաղորդում է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարությունը: Ինչպես հայտնում է մամուլի քարտուղարությունը, նոր շտամը հայտնաբերվել է քաղաքացու մոտ, որը Մալավիից է Իսրայել վերադարձել: Բացի այս, կասկածներ կան, որ նոր շտամով վարակվել է եւս երկու քաղաքացի, նրանք հանձնել են թեստ եւ սպասում են արդյունքներին՝ ինքնամեկուսանալու համար:
Մեկ օր առաջ վարչապետ Նաֆթալի Բենեթը Հարավային Աֆրիկայում նույնականացված կորոնավիրուսի նոր շտամի հետ կապված հրատապ խորհրդակցություն է անցկացրել առողջապահության նախարարի եւ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների հետ միասին: Առաջարկվել է այդ տարածաշրջանը մտցնել «կարմիրների»՝ իսրայելցիների համար արգելված վայրերի ցանկում: Հանձնարարվել է նաեւ գնահատել նրանց հետ ավիահաղորդակցության դադարեցման հնարավորությունը: Իսկ ավելի վաղ, Daily Mail պարբերականը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի գիտնականները զգուշացնում էին Բոտսվանայում հայտնաբերված կորոնավիրուսի շտամի մասին, որն ունի 32 մուտացիաներ:
Հարաֆրիկյան վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտն ավելի ուշ հաստատել է, որ նոր շտամը հայտնաբերվել է եւ ներկա դրությամբ արձանագրվել է 22 դեպք:
Ս.Հ.