ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ֆիլիպ Մորիս Արմենիան»-ն աջակցում է Հայաստանի թիմերին և ընկերություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Լավագույն տեխնոլոգիական լուծումներ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և «Ֆիլիպ Մորիս Արմենիան» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ նախապես հայտարարել էին մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման նոր մրցույթ, որի նպատակն է աջակցել Հայաստանի թիմերին և ընկերություններին, որոնք աշխատում են նորարարական տեխնոլոգիական արտադրանքի վրա։ Տեխնոլոգիական լուծումները պետք է առնչվեն այնպիսի ոչ-տեխնոլոգիական ուղղությունների, ինչպիսիք են՝ կայունությունը և այլընտրանքային էներգիան, դիզայնը և ստեղծարարությունը, մշակումը և արտադրությունը, գիտությունն ու կրթությունը, գյուղատնտեսությունն ու համայնքային զարգացումը եւ այլն։

Մասնակից թիմերը հնարավորություն կունենան աշխատելու փորձառու մենթորների հետ և ներկայացնելու իրենց գաղափարները հատուկ Bootcamp-ի ընթացքում: Ընտրված թիմերը կստանան շուրջ 1.440.000 դրամի չափով: Միջոցառման ընթացքում հայտարարվեց 15 հաղթող թիմերի մասին եւ նրանց հանձնվեցին հավաստագրեր։

«Աջակցությունը նպստում է ստեղծել գաղափարի նախատիպը, հավաքել տվյալներ Հայաստանի հողային որակական բնութագրիչների մասին եւ ըստ այդմ գյուղատնտեսի միջոցով մշակել առաջարկների փաթեթ, թե ինչ հողի որակական հատկանիշների դեպքում ինչ մշակաբույսեր կարելի է աճեցնել: Այս աջակցությունը կնպաստի այդ փուլն ապահովելու համար»,- ներկայացրեց Սյուզաննա Սերոբյանը:

«Ֆիլիպ Մորիս Արմենիա»  արտաքին կապերի կառավարիչ Վիկտորյա Պողոսյանի խոսքով՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն իր կոորպորատիվ պատասխանատվության նախագծերի շրջանակում շատ կարեւորում է տեխնոլոգիաների կիրառումը այլ ոլորտներում:
Ըստ Վիկտորյա Պողոսյանի՝ սա առաջին փուլն է ծրագիրը շարունակական է լինելու:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս