
Շվեյցարիայում խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ հակաֆաշիստներն առեւանգել են ազգայնականների կուսակցության թալիսման համարվող Ցոտտել այծը, որն ապրում էր Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության առաջնորդներից մեկի տան բակում: Այծի առևանգման համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել “Հակաֆաշիստական գործողություններ” խմբի անդամները: “Մենք նույնպես այժմ ունենք մեր քավության նոխազը: Անցյալ գիշեր մենք այցելել ենք Ցոտելին եւ նրան մեզ հետ վերցրել”,- ասվում է համացանցում խմբի տարածած հաղորդագրության մեջ: