Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում տեղի կունենան Տիմ ընտրություններ: Փարաքարում ավագանու տեղերի համար կպայքարեն «Ապրելու երկիր» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը:
ArmLur.am-ը այսօր մասնակցեց «Դավիթ Միասյան կուսակցությունների» դաշինքի քարոզարշավին: Դաշինքը ղեկավարում է գործող համայնքապետ Դավիթ Մինասյանը:Վերջինս մեզ հետ զրույցում ներկայացրեց ներհամայնքային խնդիրները եւ նախընտրական ծրագիրը:
Դավիթ Մինասյանը կոչ է անում իր բնակիչներին կատարել արդարացի ընտրություն, քանի որ վստահ է, որ ժողովուրդն իմաստուն է:
Այնուհետեւ, չնայած եղանակային վատ պայմաններին եւ անձրեւառատ լինելուն Դավիթ Մինասյանն իր համակիների հետ միասին այցելեց Պտղունք համայնք եւ տուն առ տուն շրջելով ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Վերջինիս դիմավորեցին մեծ ջերմությամբ եւ ցանկություն հայտնեցին կրկին նրան տեսնել համայնքապետի պաշտոնում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան