ՌԴ Հիդրոմետկայանը մինչև շաբաթ երեկո եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարել Մոսկվայում և մարզում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վտանգ է հայտարարվել սպասվող քամու և մերկասառույցի պատճառով:
«Դեղին, եղանակը պոտենցիալ վտանգավոր է»,- ասվում է Հիդրոմետկայանի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քամու արագությունը կարող են հասնել 15 մետր/վայրկյանի: ՌԴ մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում նախազգուշացումը գործելու է մինչև օրվա վերջ: