
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և պատմական սերտ կապերի վրա:
«Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակույթի, կրթության, նորարարությունների և այլ ոլորտներում։ Համոզված եմ, որ առավել կխորացնենք և կզարգացնենք փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: