
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգը պաշտպանող սիրիական հեռուստաալիքը հաստատել է գնդապետի որդի Խամիսի մահվան մասին: Հեռուստաալիքի տվյալներով` նա զոհվել են օգոստոսի 29-ին` Տրիպոլիից 90 կմ հարավ-արեւմուտք գտնվող Թարհուն քաղաքի մարտերի ժամանակ: Խամիս Քադաֆին գլխավորում էր լիբիական բանակի էլիտար գունդը եւ համարվում էր նոր իշխանությունների հիմնական թիրախներց մեկը: