Ովքեր են մասնակցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին: Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:




Լրահոս