
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է փաստաթղթում:
2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 4-ը Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: