«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը վերընտրվել է այդ պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում 3 տարի ժամկետով հաստատել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Երեկ կայացել է խորհրդի 30-րդ նիստը։
«Նիստի ընթացքում հաստատվեցին 2020թ. ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին հիմնադրամի հետագա անելիքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նիստում անդրադարձ է արվել Հայաստանին նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչել են մի քանի զեկույցներ: Նշվում է, որ խորհուրդը մանրամասն քննարկել է զեկույցները և որոշում կայացրել հանդես գալ հայտարարությամբ։ Խոստանում են այն հրապարակել մոտ ապագայում: