
Այսօր հոկտեմբերի 17-ին, ժամը 11.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոց 28 շենքի թիվ 48 բնակարանում մարդ կա կախված:Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Առաքելյանը ինքնասպանություն է գործել նշված բնակարանի պատշգամբում մետաղյա լարով կախվելու միջոցով:Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: