Հայաստան ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Ուրարտու»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու»-ի դարպասը: «Կապույտների» կազմում աչքի ընկան Գևորգ Ղազարյանը և Նիկիտա Բարանովը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը շարունակում է մնալ երկրորդ տեղում` 7 միավոր զիջելով առաջատար «Արարատ-Արմենիա»-ին, իսկ «Ուրարտու»-ն 6-րդն է: Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Ալաշկերտ»- «Արարատ», ինչպես նաև «Նոա»- «Նորավանք» հանդիպումները: