ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներում է կինը Գետափ հյուրանոցում ջրահեղձ եղել:
Մասնավորապես իրավապահները պարզել են, որ Սեյրանի Հովհաննիսյանը ընկերուհու՝ Ելենա Սարգսյանի հետ հանգստանալու նպատակով, 2021 թվականի հուլիսի 19-ին գնացել են ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի Արզնի Ձոր թիվ 5 առողջարան հասցեում գործող «Գետափ» հյուրանոցային համալիր:
Ժամը 15:44-ին, նշված հյուրանոցային համալիրի մեծ լողավազանի տարածքում, ժամանակ անցկացնելու ընթացքում Արսեն Հովհաննիսյանը հետնամասից մոտեցել է լողավազանի ձախ կողային հատվածի եզրաքարին նստած Ելենա Սարգսյանին և տեղյակ լինելով, որ վերջինս լողալ չգիտի, անակնկալ ձևով թիկունքի հատվածից մոտենալով նրան, ձեռքերով բռնել է թևատակերի հատվածից և դրսևորելով հանցավոր անփութություն, չնախատեսելով հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր նախատեսել’ հրելու եղանակով նրան գցել է ջրի մեջ, ինչի պատճառով Ելենա Սարգսյանը չկարողանալով լողալ, ենթարկվել է մեխանիկական շնչահեղձման’ ջրահեղձման’ այդ կերպ անգուշությամբ վերջինիս պատճառել է մահ:
Ք.Մ.