Կորոնավիրուսի երկու ախտանիշ, որոնք պատվաստվածները չպետք է անտեսեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Էքսպրես» թերթի՝ նշվել է կորոնավիրուսի երկու հիմնական ախտանիշ, որոնք պատվաստված պացիենտները չեն կարող անտեսել:
«Եթե դուք պատվաստվել եք ու սկսել եք հաճախակի փռշտալ կամ հազալ, ապա պետք է մնաք տանը և կորոնավիրուսի թեստ հանձնել»,- կոչ են արել ծրագրի հեղինակները:

Նրանք ընդգծել են, որ այս երկու նշաններն են ամենից շատ ապահովում վիրուսի փոխանցումը:

Բացի այս, բժիշկները կոչ են արել ուշադիր լինել մյուս ախտանիշների, մասնավորապես՝ համի ու հոտի զգացողության կորուստին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարել էին Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի մասին, որը 32 մուտացիաներ ունի S-սպիտակուցում: Վարակի այս նոր տեսակը կոչել են «օմիկրոն»-(Օ հունական այբուբենի 15-րդ տառը): Մասնագետները ենթադրում են, որ B.1.1.529 վիրուսն ի սկզբանե զարգացել է թույլ իմունիտետ ունեցող, հավանաբար ՁԻԱՀ-ով հիվանդի մոտ: Ավելին, Հարավային Աֆրիկայում արդեն խոսվում է 100 վարակվածների մասին, այդ թվում և եվրոպական երկրներում, նաև՝ Հոնկոնգում և Իսրայելում:

Ի դեպ, նշենք, որ պանդեմիայի սկսվելուց ի վեր աշխարհում արձանագրվել է COVID-19-ով վարակվելու 260 մլն դեպք, իսկ 5,2 մլն հիվանդ մահացել է:

Ս.Հ.




Լրահոս