Դերասան Վարշամ Գևորգյանը՝ տևական դադարի և սեփական փրոդաքշնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դերասան Վարշամ Գեւորգյանի հետ զրուցել է տեւական ժամանակ հեռուստաէկրաններին չերեւալու եւ սեփական փրոդաքշնի մասին:

«Ճիշտն ասած դադար չեմ նկատել, միշտ շարունակել եմ զբաղվել ստեղծագործական աշխատանքով: Իմ՝ դերասանի հիմնական գործառույթը թատրոնում աշխատելն է, եւ միշտ թատրոնում ունեցել եմ զբաղվածություն: Բացի այդ դեռեւս 8 տարի առաջ հիմնեցի իմ սեփական «22 փրոդաքշն»-ը, որը զբաղվում է նկարահանումներով թե՛ գովազդային եւ թե՛ ֆիլմերի արտադրությամբ: Սկսեցի աշխատել նաեւ տեսախցիկի հակառակ կողմից, որն ինձ համար բավականին հաճելի աշխատանք էր»,- նշում է նա՝ հավելելով, որ շատ կոմերցիոն նկարահանումներ է կատարել, բայց հիմնական նպատակը եղել է ֆիլմ ստեղծելը:

Վարշամ Գեւորգյանի խոսքով՝ Չնայած կորոնավիրուս համավարակին ընկերների հետ հետ նախորդ տարի արել է իր առաջին քայլը. «Կորոնավիրուսի պայմաններում ստեղծեցինք ընկերներիս հետ մեր առաջին փոքրիկ ինտերնետային «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ֆիլմաշարը, 7 մասին բաղկացած, որից հետո արեցի իմ հաջորդ լուրջ փորձը  «Երկրորդ կյանք» 20 մասանոց հեռուստաֆիլմը, եւ մեծ հույս ունեմ, որ այն կհաջողի»:

Մեր զրուցակիցը եւս մեկ անգամ մեզ հետ զրույցում ընդգծում է, որ նրա  գլխավոր նպատակն է զբաղվել սեփական ֆիլմերի արտադրությամբ, ինչը թեեւ դժվար է, բայց անհաղթահարելի չէ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս