Խոշորացված Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդամներն այսօր անցելեն իրենց աշխատանքային պարտականություններին: Կայացել է անդրանիկ նիստը:
Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը շնորհավորելով ներկաներին` հանձնել է ավագանու անդամների վկայականները:
Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է նաև օրենքի ուժով համայնքապետ դարձած Արթուր Ճաղարյանին:
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն իր հերթին շնորհավորանքի խոսքեր է հղել ավագանու նորընտիր կազմին, մաղթելով բեղմնավոր աշխատանք` ի շահ համայնքի և համայնքի բնակչության:
Նիստի օրակարգը հաստատելուց հետո քննարկվել են հետագա աշխատանքները և այլ հարցեր: